Ապրիլի 24-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1,5 մլն հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը:
«Նա հստակ դիրքորոշում ունի այս հարցում: Եվ 1,5 մլն հայերի ջարդերը Օբաման համարում է 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը»,- նշել է Հեֆերնը:
ԱՄՆ-ի դեսպանը Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու էր եկել կնոջ հետ: