25 ապրիլի 2013 - 20:27 AMT
Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուր. Արոնյանը միավորները կիսեց Գելֆանդի հետ

Փարիզում այսօր կայացել են Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլին:

Մայքլ Ադամս- Նիկիտա Վիտյուգով հանդիպումը ևս ոչ ոքի է ավարտվել: Մաքսիմ Վաշյե- Լագրավը հաղթել է Պետեր Սվիդլերին, Լաուրեն Ֆրեսսինեն ուժեղ է գտնվել Վլադիմիր Կրամնիկից, իսկ Վիշվանաթան Անանդը` Դին Լիժենից:

Այս տուրից հետո Վաշյե- Լագրավը 3,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը, Ֆրեսսինեն, Ադամսը և Գելֆանդը երեքական միավորով կիսում են 2-4 տեղերը: Ապրիլի 26-ին և 27-ին շախմատիստները հանգստանում են: