Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային որոնողա-փրկարարական ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են հայաստանցի զբոսաշրջիկի դին: Կորած երիտասարդի որոնում կազմակերպելու խնդրանքով փրկարարներին դիմել Էր ոստիկաններից մեկը:
Դագոմիսի շրջանի ծովափին լողալու գնացած 22-ամյա երիտասարդը չԷր վերադարձել իր իրերի մոտ:
Մայիսի 5-ին փրկարարները որոնում Էին իրականացրել ծովում՝ Դագոմիսի ծովափի երկայնքով, այսօր որոնման գոտին ընդարձակվել Էր: «Ավարտվել են Հայաստանի 1991 թվականին ծնված բնակչի որոնումները: Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին զոհվածի դին ջրասուզակները հայտնաբերել են ծովի ջրատարածքում՝ Դագոմիս ավանի լողափին: Պատահարի հանգամանքները ճշտվում են»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Որոնողական գործողության մասնակցել են փրկարար ջոկատի հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ ջրասուզակներ: