11 մայիսի 2013 - 12:48 AMT
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվում է նոր սարքավորումներով

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը սկսել է նոր սարքավորումներ ստանալ: Առաջիկայում այն կհամալրվի նոր հատուկ մեքենաներով, որոնք ստեղծվել են «ԿԱՄԱԶ-43118» բարձր անցողականության ավտոմեքենայի բազայի վրա՝ 6х6 անվաբազայով:

Ռազմակայանը կստանա նաև ՀՕՊ կառավարման համար նախատեսված շարժական կետեր, նավիգացիոն համակարգեր և տեղանքում կողմնորոշման «Գլոնաս» Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր, ռադիացիոն ու քիմիական հետախուզման սարքեր, գիշերային տեսանելիության սարքեր:

«Նոր համալիրները կարող են հայտնաբերել մինչև 100 օդային թիրախ մինչև 100 կմ շառավիղով և միաժամանակ ուղեկցել 10 թիրախ և ավելին»,-ասել են ՌԴ ՊՆ-ում, հայտնում է tatar-inform.ru-ն: