13 մայիսի 2013 - 19:42 AMT
Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

Ստավանգերում շարունակվում է 10 գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարը: Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։

Ավարտվել է նաև Պյոտր Սվիդլեր - Վիշվանաթան Անանդ պարտիան։Նրանք ևս ոչ ոքի են խաղացել:

Կարյակինը -Մագնուս Կարլսեն, Ջոն Լյուդվիգ Համմեր-Վան Հաո պարտիաները դեռ շարունակվում են:

Նշենք , որ նախորդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվեց Սերգեյ Կարյակինին: Այժմ հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր: