29 մայիսի 2013 - 10:44 AMT
WADA-ն հատուկ աշխատանք կկատարի դոպինգի կանխարգելման համար

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) նոր օրենսգիրք է մշակում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվելու դոպինգի կանխարգելմանը, այլ ոչ թե դոպինգ-թեստերի քանակին: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Ինչպես ասել է «ՍպորտԱկորդ» հակադոպինգային բաժնի տնօրեն Ֆրանցուազ Դեգուեն, իրենք մեծ ուշադրություն են դարձնելու կրթական ծրագրերին` հատկապես պատանիների շրջանում:

«Երբ մարզիկները դեռ պատանի են, նրանց հեշտ է բացատրել, որ սպորտը պետք է մաքուր պահել դոպինգից: Մենք շատ աշխատանքներ ունենք տանելու այս ուղղությամբ»,- ասել է նա: