Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։
Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրել են առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները:
Նշենք, որ համաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է Հայաստանում Ռուսաստանի և Հայաստանի միջև պետական ռեզերվների համատեղ գործակալության ստեղծման հարցը, որը կծառայի որպես Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք:
Քննարկումների արդյունքում նշվեց, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարևոր նշանակություն: