7 հունիսի 2013 - 17:31 AMT
Ըստ Բրայզայի, հայ-թուրքական հարաբերոթյուններն ու Ղարաբաղի հակամարտությունը փոխկապկցված են

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն մեծ սխալ թույլ տվեցին, երբ 2009 թվականին, երբ ակտիվ մերձեցում էր նկատվում հայ-թուրքական հարաբերություններում, առանձնացրեցին այդ գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից: Այդ մասին «ԵՄ-Ադրբեջան. Անվտանգոթյուն ու ինտեգրում» համաժողովում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Ըստ Բրայզայի, հայ-թուրքական հարաբերոթյուններն ու Ղարաբաղի հակամարտությունը փոխկապկցված են և չեն կարող առանձին դիտարկվել:

Ըստ Բրայզայի, Երևանում պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կհանգեցնի Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումների մերձեցմանը: «Ամեն ինչ փոխկապակցված է: Խնդիրները լուծելու համար հարկավոր է երկու երկրների նախագահների բարի կամքի դրսևորում»,-ասել է Բրայզան, գրում է «ԱՊԱ»-ն: