Մաքսային միություն մտնելու հարցը պետք է որոշի Հայաստանը, կարծում է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նկատեց, որ մաքսային միությունը ունի և դրական և բացասական կողմեր, սակայն որևէ խիստ բացասական բան, ըստ նրա, միությունում չկա:
Նա նշեց, որ միությունն ունի ընդհանուր տնտեսական միջավայր և հզոր շուկա, որը Բելառուսի համար չափազանց ձեռնտու տարբերակ է: Դեսպանը շեշտեց, որ Հայաստանը ինքը պետք է մտածի և որոշի ցանկանում է անդամակցել, թե՝ ոչ, սակայն, «որևէ մեկը չի դրել` կամ մեզ մետ հետ եք, կամ մեր դեմ» խնդիր: Այդ տարբերակը և խոսակցությունները դեսպանին հիշեցնում են խանդոտ կնոջ, ով ասում է «դու կամ ինձ հետ ես, կամ՝ ոչ»:
Ըստ նրա, նման ազդակները քաղաքական հարթությունից են գալիս: Դեսպանը նաև ընդգծեց, որ իրենք անդամակցում են մաքսային միությանը, սակայն ակտիվ համագործակցում են նաև Եվրամիության հետ, և մինչ այս որևէ խնդիր չի առաջացել: