10 հունիսի 2013 - 12:17 AMT
Սիրիայի կառավարական զորքերը սկսել են Հալեպի ազատագրման գործողությունը

Սիրիայի կառավարական զորքերը «Հեզբոլլահի» ջոկատների աջակցությամբ սկսել են «Հյուսիսային փոթորիկ» կայծակնային գործողությունը Հալեպը գրոհայիններից ազատագրելու համար:

Պաշտոնական սիրիական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Հալեպ քաղաքում և գավառում բանակային ստորաբաժանումները մի շարք հատուկ գործողություններ են անցկացրել՝ գրոհելով ահաբեկիչների կուտակումներն ու ռազմակայանները: Ոչնչացվել ու վիրավորել են բազում ահաբեկիչներ:

Միաժամանակ արևմտյան ԶԼՄ-ները բացահայտ կերպով սատարում են սիրիական ընդդիմությանը, նրանք տեղեկություններ են տարածել նրա հերթական հրեշավոր արարքի մասին: Ըստ AFP-ի, սիրիական ընդդիմության գրոհայինները ծնողների աչքի առաջ Հալեպում գնդակահարել են 15-ամյա մի տղայի, քանի որ վերջինս հանդգնել էր ասել, որ հավատացյալ չէ: