Քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից բացի, առաջիկայում կներկայացվեն նաև մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով բաց մրցույթները:
«Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է քննարկել այգու վերակառուցման ներդրումային առաջակը, ուսումնասիրել «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն ու գույքագրում կատարել: Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է բակային տարածքներում կազմակերպել ամառային ճամբարներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: