12 հունիսի 2013 - 12:50 AMT
Մոսկվայում սպանվել է Իրաքում ՀՀ դեսպանի եղբայր Հովիկ Մուրադյանը

Մոսկվայի Նովինսկի բուլվարում գտնվող Lotte Plaza Hotel-ի մոտ սպանվել է խոշոր գործարար Հովիկ Մուրադյանը: Նրա մարմինը հայտնաբերվել է այդ փողոցում դանակահարության հետքերով, հայտնել է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը: Մարդասպանին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Փաստով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է Life News-ը, 51-ամյա գործարարը ժամանել էր հյուրանոց հանդիպման: Հանցագործը նրան դանակի 5 հարված է հասցրել:

Զոհվածը Մոսկվայում հայտնի գործարար է: 1992թ. նա եղբոր հետ միասին հիմնեց միջազգային շինարարական «Բամո» ընկերությունը: Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնը: