«ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը Մովսիսյանն ընդդեմ Versicherung AG-ի գործում փաստարկները չլսելու մասին խորը հիասթափություն է առաջացրել ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգների համար արդարության հասնելու առումով, այնպես էլ կարևոր սահմանադրական հարցերով: Ես, որպես Կալիֆորնիա նահանգի սենատոր, եղել եմ նման հայցերով վաղեմության ժամկետը երկարաձգելու մասին օրինագծի գլխավոր համահեղինակը»,-ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Մինչ դատարանի այս որոշումը, ես օրինագիծը մշակեցի, որպեսզի պարզ լինի, որ ԱՄՆ քաղաքականությունը ցեղասպանության զոհերին օգնելու առումով, լինի դա Հայոց ցեղասպանությունը թե այլ ոճրագործություն, նախատեսում է նաև վնասի հատուցման հայցեր: Դաշնային ղեկավարությունը պետք է հորդորի պետությանը աջակցել ցեղասպանություն վերապրածներին՝ չխոչընդոտելով նման հայցերին: Դա մեծապես կարևորվում է, և ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Շիֆը: