Արարատի մարզպետարանում հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ավարտվել է, ծիրան մթերող ընկերության ներկայացուցիչները հանդիպել են գյուղացիների հետ և պայմանավորվել են այն մթերել կգ-ը 500 դրամով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ գյուղացիներին որոշ մթերողներ արկղի դիմաց 4000 դրամ են առաջարկել, այն դեպքում, երբ արկղում 12 կիլոգրամ ծիրան է լինում, սովորաբար:
Ռոբերտ Մակարյանը հայտնեց նաև, որ բացի «Սպայկայից» այլ մթերողներ էլ կներգրավվեն և այժմ այդ ուղղությամբ բանակցությունն են ընթանում:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ծիրանը մթերել նորմալ գներով: Ըստ նրանց՝ որոշ մարդիկ փորձում են էժանացնել միրգը և մթերել այն ցածր գնով: