Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի «Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը և գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ստարչենկովը:
Արթուր Բաղդասարյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության տարեկան պլանին:
Պատվիրակության անդամները նաև հանդիպումներ են ունեցել ՀՀ ուժային կառույցների համապատասխան ներկայացուցիչների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը: