21 հունիսի 2013 - 11:41 AMT
Բրազիլական Սալվադորում ցուցարարները քարեր են նետել ՖԻՖԱ պատվիրակության անդամների միկրոավտոբուսների վրա

Բրազիլական Սալվադորում ցուցարարները քարկոծել են ՖԻՖԱ պատվիրակության անդամների միկրոավտոբուսները, որոնք Բրազիլիայում են գտնվում Կոնֆեդերացիաների գավաթի անցկացման կապակցությամբ, հայտնում է AFP-ն: Միջադեպը տեղի է ունեցել խմբային մրցաշարի Նիգերիա-Ուրուգվայ խաղից առաջ:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել: Հիմնական իրադարձությունները ծավալվել են մարզադաշտից երկու կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մոտ 20 հազար ցուցարար է հավաքվել: Անկարգությունների մասնակիցները փորձել են ներխուժել հյուրանոց, որտեղ բնակվում են ՖԻՖԱ աշխատակիցները, սակայն դա նրանց անել չի հաջողվել: