Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպությունը ընդդեմ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի դիմելու է դատարան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀԿ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ պահանջելու են հրապարակել ավտոմեքենաների վերահսկիչ գները, որոնցով սահմանի վրա մաքսազերծում է իրականացվում: «Վերահսկիչ գները գործնականում 100-200 դոլարից մինչև մի քանի հազար դոլարի են հասնում, մաքսատուրքը միշտ գերավճարվում է»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ «Աքիլես»-ը դեռ 5 տարի առաջ դիմել էր ՊԵԿ-ին և պահանջել հրապարակել վերհակսիչ գների ցուցակը, այն ժամանակ դիմումը բավարարվել էր, սակայն մոտ մեկ ամիս անց ցուցակը հանել են` պատճառաբանելովմ որ ինչ-որ պարագրաֆ չէր համապատասխանում միջազգային պայմանագրի դրույթներին: «Հիմա մենք նորից ենք պահանջում այդ ցուցակը և դրա համար կհասնենք դատարան»,- ասաց «Աքիլես» ՀԿ-ի նախագահը: