Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում առավելության է հասել «Ուրալի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով:
Խաղից հետո «Սպարտակի» գլխավոր մարզկիչ Վալերի Կարպինն ասել է, որ մինչև ընդմիջում իրենք խնդիրներ չեն ունեցել պաշտպանությունում, իսկ հարձակման գծում ինչ-որ բան չի հերիքել:
« Ես փոխարինեցի Մովիսյանին, որը լավ աշխատեց: Սակայն հարձակման գծում թարմություն էր պետք, դրա համար էլ դաշտ մտավ թարմ Էմենիկեն»,- Կարպինի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակել է վեց միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: