Հուլիսի 23-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին ժամը 21.10-ի սահմաններում Կոտայքի մարզում` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պայթյունի հետևանքով մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 87 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ` 1973 թ. ծնված Ս. Հ.-ը և տուժել է Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 18 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ` 1959 թ. ծնված Վ. Ս.-ն, հայտնումե ն ԱԻՆ լրատվական ծառայությունից: