5 օգոստոսի 2013 - 10:18 AMT
Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բելգրադում ավարտվել է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Լիլիթ Մկրտչյանն առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Մկրտչյանը վերջին տուրում առավելության է հասել Վալենտինա Գունինայի (Ռուսաստան) նկատմամբ: Նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել է 3-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հոանգ Տհան Չանգը (Հունգարիա), իսկ երկրորդ տեղը գրավել է վրացի Սալոմե Մելիյան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը, զբաղեցրել են 63-65 տեղերը: