Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է միանար Հայաստանի ֆուտբոլի հավաքականին՝ մասնակցելու օգոստոսի 14-ին կայանալիք ընկերական խաղին Ալբանիայի հետ:
Կիսապաշտպանն ընդգրկվել էր Վարդան Մինասյանի հրապարակած հավաքականի ընդլայնված ցուցակում, սակայն, հետո պարզ դարձավ, որ նա չի մասնակցի Ալբանիայի հետ խաղին: Վնասվածքի պատճառով նա չի մասնակցել նաև Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Աուգսբուրգի» հետ խաղին:
«Հիմա իմաստ չունի, որ Մխիթարյանը միանա Հայաստանի հավաքականին»,-ասել է «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը: