Ճապոնիայի Ատոմային էներգետիկայի հսկողության կոմիտեն այսօր հավանություն է տվել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացմանը, որն ավելի վաղ նախապատրաստել էր «Տեպկո» ընկերությունը: Այդ մասին հայտնել են Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները:
Ըստ ծրագրի, տարվա վերջում կսկսվի արդեն սպառված վառելիքային միջուկների դուրս բերումը, որոնք պահվում են էներգաբլոկների հատուկ ջրավազաններում: «Ֆուկուսիմա-1» կայանի ամբողջական ապամոնտաժումը առնվազն 40 տարի կտևի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հուլիսին «Տեպկո» ընկերությունը խոստովանեց, որ կայանից շարունակվում է ռադիոակտիվ ջրի արտահոսքը Խաղաղ օվկիանոս: