Սիրիայում ապստամբ զինյալներն այսօր առավոտյան փորձել են գրավել երկրի արևմուտքում` Հոմսից ոչ հեռու գտնվող հնագույն քրիստոնեական վանքերից մեկը` Սուրբ Գևորգը, որը կառուցվել է 4-րդ դարում, գրում ИТАР-ТАСС-ը։
Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը հետ են մղել զինյալներին: 11 քրիստոնյա է զոհվել, բայց նրանք թույլ չեն տվել պղծել սրբատեղին:
Զինյալները կորուստներ են կրել և հեռացել են նաև խաչակիրների Կրակ դե Շևալյե ամրոցի մոտից։ Ականատեսները վկայում են, որ նրանց թվում շատ են եղել օտարերկրացիներ՝ վարձկան-ջիհադականներ։