28 մարտի 2006 - 14:27 AMT
ԻԻՀ դեսպան. Նրանք, ովքեր ձգտում են Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների վատթարացմանը, չեն հասնի իրենց նպատակին
«Իմ վերաբերմունքը աշխարհի ադրբեջանցիների երկրորդ նիստին հնչած հակաիրանական հայտարարությունների նկատմամբ չի կարող առիթ հանդիսանալ մեր երկու երկրների հարաբերությունների վատթարացման համար: Նրանք, ովքեր ձգտում են դրան, չեն հասնի իրենց նպատակին»,- հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աֆշար Սուլեյմանին: Նրա խոսքերով, չնայած այդպիսի հայտարարությունները չեն կարեղ խախտել երկկողմ հարաբերությունները, համենայն դեպս կարող են տարակուսանք առաջացնել:
Ինչպես հայտարարեց իրանցի դիվանագետը, նա դրական է վերաբերվում երկու երկրների միջեւ ծագած պատմական հարցերով տարակուսանքների վերացման համար հանձնաժողով ստեղծելու գաղափարին: «Իրանում շատ ադրբեջանցիներ են ապրում: Իսկ դա նշանակում է, որ բարոյական տեսանկյունից, մենք եւս իրավունք ունենք աշխարհի ադրբեջանցիների նիստը կազմակերպելու: Անթույլատրելի է ադրբեջանցիներին որպես որոշակի գործիք օգտագործելը հարաբերություններում: Ավելի լավ կլիներ, եթե մեր երկրների հարաբերություններում թափանցիկություն լիներ»,- հայտարարել է իրանցի դիվանագետը: