11 հոկտեմբերի 2013 - 15:40 AMT
Սերգեյ Լավրով. Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում Սիրիայում պատերազմի համար

Երրորդ երկրները ապoրինաբար Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում սիրիական ռեժիմի դեմ պայքարելու համար, այդ թվում սովորեցնում են նրանց, թե ինչպես վարվել քիմիական զենքի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:

«Վերջերս հաղորդագրություններ հայտնվեցին, որ երրորդ երկրներն ապօրինաբար օգտագործում են Քաբուլի չվերահսկվող տարածքը Սիրիայի ռեժիմի դեմ գրոհայիններ պատրաստելու համար, այդ թվում քիմիական թունավոր նյութերի հետ վարվելու ունակություններին»,-ասել է նա:

«Մասնավորապես, մեր տվյալներով, ոչ անհայտ «Ջաբհաթ ան Նուսրան» մտադիր է ապօրինաբար Իրաքի տարածք առաքել թունավոր նյութեր արդեն Իրաքի տարածքում ահաբեկչության կազմակերպման համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ահաբեկչական ճամբարների ցանցն Աֆղանստանում ստեղծվել է դեռ 80-ականներին Ուսամա բին Լադենի կողմից՝ խորհրդային զորքերի դեմ կռվող մոջահեդներ պատրաստելու համար: 40-րդ բանակն Աֆղանստանից դուրս բերելուց հետո, ճամբարներում սկսեցին գրոհայինների սովորեցնել աշխարհի տարբեր երկրներից, առաջին հերթին Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից: Ներկայումս նրանք ֆինանսավորվում են «Ալ Քայիդայի» կողմից: