1 նոյեմբերի 2013 - 13:56 AMT
Լահդար Բրահիմի. «Ժնև-2» խորհրդաժողով առանց սիրիական ընդդիմության չի լինի

ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ Ժնև-2» խորհրդաժողովի անցկացումը հնարավոր է միայն սիրիական ընդդիմության մասնակցությամբ:

«Եթե ընդդիմությունը չմասնակցի, Ժնևի խորհրդաժողովը չի կայանա»,-հայտարարել է Բրահիմին Դամասկոսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիրները հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդաժողովին: Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 9-ին Ստամբուլում, որտեղ գտնվում է նրանց կենտրոնակայանը:

Մերձավորարևելյան շրջագայության ընթացքում Բրահիմին Սիրիայից բացի կայցելի Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Քուվեյթ, Օման ու Թուրքիա:

Ժնևի խորհրդաժողովը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ, հստակ ամսաթիվը որոշված չէ: Բրահիմին նոյեմբերի 5-ին եռակողմ հանդիպում կկազմակերպի ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ ԱԽ անդամ մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ներկայացուցիչների հետ: