18 ապրիլի 2006 - 17:38 AMT
Հունգարական դատարանը վճիռ է կայացրել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Ադրբեջանի նկատմամբ
Հունգարական դատարանը վճիռ է կայացրել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Ադրբեջանի նկատմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուդապեշտի գործընթացում Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը հսկայական բարոյահոգեբանական եւ քաղաքկան կորուստ է կրել եվրոպական հանրության աչքերում: «2006 թվականի ընթացքում երկրորդ անգամ Ադրբեջանը զգուշացում ստացավ, որ միջնադարյան մտածողությանը Եվրամիությունում տեղ չկա: Չի կարելի ոչնչացնել հուշարձանները եւ սպանել: Այդպիսի ճանապարհով Ադրբեջանը Եվրամիության անդամ չի դառնա»,- ընդգծել է Դեմոյանը: