19 ապրիլի 2006 - 14:55 AMT
Ապրիլի 20-ին Հայաստան կժամանի Եվրամիության Եռյակի պատվիրակությունը
Ապրիլի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Եվրոպական միության Եռյակի պատվիրակությունը` Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանում Ավստրիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդի ներկայացուցիչները: Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են ԵՄ եռյակի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագաh Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: