22 մայիսի 2006 - 17:27 AMT
Հայ երգիչ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2006 մրցույթում
Հայ երգիչ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2006 մրցույթում: Ընդհանուր առմամբ «Without your love» երգով հանդես եկած Անդրեն հավաքեց 129 միավոր: Առավելագույն գնահատականը` 12 միավոր Հայաստանը ստացավ Բելգիայից եւ Ռուսաստանից, 10-ական միավոր` Ֆրանսիայից, Հունաստանից, Նիդերլանդներից եւ Թուրքիայից, 8-ական` Բելառուսից, Իսրայելից, Իսպանիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, 7-ական` Մոլդովայից, Կիպրոսից, 5 միավոր` Լեհաստանից, 3 միավոր` Գերմանիայից, 2 միավոր` Լիտվայից եւ 1 միավոր Ռումինիայից: Այսպիսով, Հայաստանն, որն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, ապահովեց իր տեղը Եվրատեսիլ 2007 մրցույթի եզրափակիչում, որը կանցնի Ֆինլանդիայում: Հայաստանի հեռուստադիտողները քվերակել են հետեւյալ կերպ`

Ռուսաստան` 12 միավոր
Ուկրաինա` 10 միավոր
Հունաստան` 8 միավոր
Մակեդոնիա` 7 միավոր
Շվեդիա` 6 միավոր
Բոսնիա եւ Հերցոգովինա` 5 միավոր
Ռումինիա` 4 միավոր
Իռլանդիա` 3 միավոր
Ֆրանսիա` 2 միավոր
Նորվեգիա` 1 միավոր