22 մայիսի 2006 - 17:55 AMT
Կիպրոսում կայացած ընտրություններում հաղթել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հակառակորդները
Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսին աջակցող կուսակցություններն անցած կիրակի օրը կայացած ընտրություններում էապես ամրապնդել են իրենց դիրքերը խորհրդարանում: Ըստ վերջնական տվյալների, Պապադոպուլոսի կուսակցությունը (Ժողովրդավարական կուսակցություն) ստացավ քվեների 18 տոկոսը: Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջատար կոմունիստական կուսակցությունը, որը նույնպես աջակցում է նախագահին եւ քննադատորեն է վերաբերվում կղզու հունական եւ թուրքական հատվածների միավորման ծրագրերին, ինչպես նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը ստացել է ընտրողների գրեթե 31 տոկոսի ձայները: Երկրորդ տեղում է Ժողովրդավարական հավաք ընդդիմադիր կուսակցությունը` 30 տոկոս, հաղորդում է Deutche Welle-ն: