26 մայիսի 2006 - 14:19 AMT
Երեւանում «Երիտասարդությունն ու Հայաստանի ապագան» խորագրով կլոր սեղան է անցկացվելու
Մայիսի 27-ին Երեւանում` «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում «Երիտասարդությունն ու Հայաստանի ապագան» խորագրով կլոր սեղան է անցկացվելու, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառման կազմակերպիչներն են «Միջազգային խաղաղապահ կազմակերպության» մոսկովյան գրասենյակն ու «Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոնը»: Միջոցառմանը, որի ընթացքում երիտասարդական կազմակերպությունների գծով ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվելու, մասնակցելու են հրավիրվել Հայաստանի երիտասարդական հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչները: