Ստամբուլում հայ դերասանի անունով փողոց է անվանակոչվել![]() 14 նոյեմբերի 2014 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Բույուկդերե թաղամասի փողոցներից մեկն անվանակոչվել է թուրքական կինոյի հայազգի դերասան Նուբար Թերզյանի անունով: Սբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամն անցյալ տարի ներկայացրել էր փողոցն անվանակոչելու առաջարկը, սակայն տեղական իշխանությունները մերժել էին առաջարկը: Ուստի հիմնադրամը ստորագրահավաք սկսեց հօգուտ անվանափոխման և որոշ փոփոխություններ կատարեց հայտում, որից հետո այն հավանության արժանացավ: Վերանվանման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ օրերս: Նուբար Թերզյանը ծնվել է Ստամբուլում 1909 թ., դերասանի կարիերան սկսել է 1949-ին, դերեր է կատարել հարյուրավոր ֆիլմերում և մի քանի սերիալներում, նշում է պարբերականը: Դերասանը մահացել է 1994 թվականին 84 տարեկան հասակում, հայտնում է Hurriyet-ը «Ակոսի» վրա հղումով: 2014-ի ամռանը Բիթլիսի քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց փողոցներից մեկը մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի անունով կոչելու վերաբերյալ, որին գրողը նույն անվանումը կրող պիես է նվիրել: Սակայն Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը արգելեց վերանվանումը՝ հայտարարելով, թե Սարոյանը ոչ մի կապ չունի քաղաքի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |