18 18.12.14 - Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ստորագրել է համագործակցության մասին տասնհինգ համաձայնագրեր ԵՄ-ն ՀՀ-ում 10 մլն եվրոյի ծրագրեր կիրականացնի. Պայմանագրերը ստորագրվել են 18 դեկտեմբերի 2014 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը 10 մլն եվրո բյուջեով ծրագրեր կիրականացնի Հայաստանում: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, համապատասխան 15 պայմանագիր է ստորագրվել, որոնք միտված են քաղհասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը: Պայմանագրերը կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային գործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը: Ստորագրման արարողությանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Եվրամիությունը պատրաստ է ամրապնդել երկկողմ գործակցությունն ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով»,- նշել է Հրիսթեան: Առաջիկա 3 տարվա ընթացքում Եվրամիությունը ՀՀ-ին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրել էին ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հայտարարվել էր եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով ՀՀ-ն ԵՄ-ին 7 մլն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 մլն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար: ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ էին ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 մլն եվրո կտրամադրի` ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու գյուղնախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը՝ ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը: Պայմանագրերից 4-ը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում: Մեկ այլ ծրագիր կնպաստի Վայքում և Սպիտակում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը: Նոր ծրագրերի մեծ մասը կատարվում են «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների զարգացման» թեմատիկ ծրագրի միջոցով հայտարարված գլոբալ և տեղական հայտամրցույթների հրավերների արդյունքում: Կարդացեք նաև՝ Եվրամիությունը ՀՀ-ին կտրամադրի 140-ից 170 մլն եվրո. Առանձնացվել է ֆինանսավորման առաջնային 3 ոլորտ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |