26 դեկտեմբերի 2014 - 16:26 AMT
Կիպրոսի խորհրդարանի նախկին խոսնակը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Հայաստանի նախագահր հրամանագրով Կիպրոսի խորհրդարանի նախկին խոսնակ Վասոս Լասարիդիսը օրերս պարգևատրվել էր «Մխիթար Գոշ» մեդալով:

Վասոս Լասարիդիսը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985 թ. դեկտեմբերի 30-ից մինչև 1991 թ. մայիսի 30-ը:

Մեդալը նախկին խոսնակին Կիպրոսում հանձնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արարողությունը տեղի է ունեցել խոսնակ Յանակիս Օմիրուի գրասենյակում Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների ներկայությամբ: Արարողությանը ներկա էին Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, կիպրոսահայ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Էրքելյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որը հատուկ ժամանել էր Աթենքից, հայտնում է Cyplive.com-ը:

1993թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։ 2014թ. ընդունված օրենքով մեդալի կարգավիճակը չի փոփոխվել:

Մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավաբանները:

Photo: Philenews.com