Ուկրաինայի 141 քաղաքացի ՀՀ-ից ապաստան է խնդրել 4 մարտի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - 2014-2015 թթ. Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը ապաստան տրամադրելու խնդրանքով 74 դիմում է ստացել Ուկրաինայի քաղաքացիներից 141 մարդու համար: Այդ մասին, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպմանը հայտարարել է Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, հավելելով, որ նրանցից 17-ն ազգությամբ ուկրաինացի են, 7-ը՝ ռուս, մյուսները՝ հայ: Դեսպանին ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման ընթացքը, նշվել է, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը: Դեսպան Կուխտայի խնդրանքով` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրեց վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, հայտնում է Armenia Today-ը: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |