Թուրքիայում օդանավակայանից արտաքսել են գերմանացի լրագրողին. Նա լուսաբանելու էր Ցեղասպանության թեման

Թուրքիայում օդանավակայանից արտաքսել են գերմանացի լրագրողին. Նա լուսաբանելու էր  Ցեղասպանության թեման

PanARMENIAN.Net - Գերմանական Der Spiegel պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Շփյուռային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա:

Նրա մուտքը Թուրքիա արգելել են այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սակայն, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում, թուրքական Aktifmedya.com-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Դյուսելդորֆ վերադարձած և գերմանացի իրավապահների կողմից հարցաքննված ֆոտոլրագրողը հայտնել է, որ թուրքական իշխանությունների համար դեր չի խաղացել նաև Անկարայում գերմանական դեսպանության միջամտությունը:

Աղբյուրը նշում է նաև այն հավանական պատճառի մասին, ըստ որի, գերմանացի ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, քանի որ նա պատրաստվում էր Հայոց ցեղասպանության թեմայով լուսաբանումներ անել: Մանավանդ որ նախկինում ֆոտոլրագրողը թուրքական իշխանությունների կողմից հակազդեցության էր հանդիպել նշյալ թեմային անդրադառնալու համար:

Ապրիլին Թուրքիայում որոշ հասարակական շրջանակներ նախաձեռնել են միջոցառումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: Դրանց թվում են նոր գրքերի հրատարակություններ, ինչպես «Արաս» հրատարակչության «Գյուլիզարի սև հարսանիքը» գիրքը՝ Օսմանյան Թուրքիայում քուրդ բեյի առևանգած 14-ամյա մշեցի հայ աղջկա իրական պատմությամբ, Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն կոչը համաշխարհային առաջնորդներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը և փոխարենը գնալ Երևան: Ուշագրավ է նաև «ԱՄՆ-ում հայ և թուրք գիտնականների կողմից ստեղծված «Նախագիծ 2015»- և DurDe պլատֆորմի «Հարյուրամյակի հիշատակման արարողություններ» ծրագրի շրջանակներում Ստամբուլի Բիլգի համալսարանի, Պատմության հիմնադրամի և UCLA-ի (Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարան) կողմից ապրիլի 26-ին կազմակերպվելիք «Հայոց ցեղասպանություն. գաղափարներ և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովը:

Այն արգելվել է: Բիլգի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Բուլենթ Բիլմեզը` ասելով. «Կոնֆերանսը կազմակերպում էին Պատմական հիմնադրամը, UCLA-ն և Բիլգի համալսարանը, որի կազմում ես կամ: Մեկ շաբաթ առաջ մեր դեկանը տեղեկացրեց, որ կոնֆերանսը չի կայանալու: Ցանկացա իմանալ ով և ինչու է նման որոշում կայացրել, բայց մեր համալսարանի ղեկավարությունից ոչ մի պարզաբանում չեղավ: Ապշելուց բացի ուրիշ ոչ մի բան չեմ զգում: Այդ մասին հայտնել եմ Պատմական հիմնադրամին և UCLA-ին: Այժմ համաժողովի անցկացման համար նոր սրահ են փնտրում Ստամբուլում»:

Կոնֆերանսին մասնակցելու էին աշխարհի տարբեր համալսարաններից հրավիրված այնպիսի պրոֆեսորներ, ինչպիսիք են Ջեյ Վինթերը (Յալե համալսարան), Նորման Նաիմարքը (Սթենֆորդի համալսարան), Դիրք Մոզեսը (Ֆլորենցիայի Եվրոպական համալսարան):

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---