Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են կնքել գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:
Համաձայնագրում ասվում է, որ գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումն իրականացվել է կամավոր հիմունքներով: Այն ներառում է տեղեկատվական ռեսուրսների համատեղ կազմավորում և օգտագործում, հիմնարար և կիրառական հետազոտությունների տեղեկատվական ապահավուոմ, նորարարական մշակումներ ճշգրիտ, բնական ու տեխնիկական գիտությունների ոլորտում:
Փաստաթուղթն ուղղված է գիտատեխնիկական տեղեկատվության ազգային համակարգերի զարգացմանը և տեղեկատվական ռեսուրսների փոխշահավետ օգտագործման զարգացմանը: Համաձայնագրի մասնակիցները կարող են համատեղ գործունեության ծրագրեր մշակել միջպետական փոխանակման ոլորտում` հաշվի առնելով ազգային համակարգերի շահերը: