Իտալացի հանյտնի երգիչ և կոմպոզիտորԷրոս ՌամազոտինPerfetto-2016 համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ է տալու նաև Երևանում:
Համերգի կազմակերպիչ Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերություններից հայտնում են, որ համերգը կայանալու է 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, գրում է Panoram.am-ը:
Այս շրջագայությամբ երգիչը մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն:
Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում: Ընդհանուր առմամբ, շրջագայության ընթացքում երգիչը 34 համերգ կտա:
1984-ից ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։
Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։
Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։