19 հոկտեմբերի 2015 - 19:01 AMT
€17 մլն ՝ ՀՀ-ում կոշտ թափոնների հեռացման համակարգին

Եվրոպական ներդրումային բանկի կողմից Երևանում և հարակից չորս մարզում կենցաղային կոշտ թափոնների հեռացման համակարգի բարելավման ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման նպատակով հատկացվող ընդհանուր ֆինանսավորումը կկազմի €17 մլն, որից €8 մլն վարկն հոկտեմբերի 19-ին ստորագրվեց ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման համար:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հատկացվող՝ €8 մլն վարկի և տեխնիակական աջակցության նպատակով տրամադրվող ‎€1.9 մլն դրամաշնորհի, ինչպես նաև ԵՄ Հարևանության ներդրումային գործիքով տրամադրվող €8 մլն դրամաշնորհի միջոցներով:

Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր, դադարեցնել գործող աղբավայրի շահագործումն, ու իրականացնել 1.9 մլն բնակիչների կոշտ կենցաղային թափոնների մշակման միջոցառումներ ՀՀ մայրաքաղաքում և հարակից չորս մարզում:

«ԵՆԲ-ն առաջին վարկն է տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոշտ թափոնների կառավարման աջակցության նպատակով: Այն միտված է գրեթե երկու մլն. մարկանց կյանքի որակի և առողջական պայմանների համար առանցքային նշանակություն ունեցող սոցիալական ենթակառուցվածքի բարելավմանը: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ-ի և տարածաշրջանային դերակատարների, Եվրոպական հանձնաժողովի և գործընկեր միջազգային ֆինանսական գործակալությունների միջև գոյություն ունեցող գերազանց համագործակցության վառ վկայությունը», - նշել է ֆինանսական գործառույթների Հայաստանի պատասխանատու, ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյան:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանում և տարածաշրջանում կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ուղղված նախաձեռնությունների աջակցությանը: Արդեն երրորդ դրամաշնորհն ենք տրամադրում ՀՀ կառավարությանն այս ոլորտում: Ուրախ եմ, որհետևելով Կոտայքի և Վանաձորի մարզային նախաձեռնությունների օրինակին արդեն ֆինանսավրում ենք տրամադրում Երևան քաղաքի բնակիչների կենսամակարդակի բարձրացման ապահովման ուղղությամբ», - ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ պարոն Պյոտր Սվիտալսկին:

Մինչ այժմ ԵՆԲ-ն Հայաստանի հետ ստորագրել է տսնմեկ վարկային պայմանագիր՝ €220 մլն. ընդնուր բյուջեով: Վարկային պորտֆելնընդգրկում է տարբեր ոլորտներ՝ տրանսպորտից մինչև էներգետիկայի, ջրային ոլորտի և կոշտ թափոնների ենթակառուցվածքներ և աջակցություն ՓՄՁ-ներին:

Եվրոպական ներդրումային բանկը ֆինանսավորում է ծրագրեր Հայաստանում՝ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից Արևելյան հարևանության երկրների համար տրամադրված մանդատի հիման վրա: 2014-2020-ի մանդատի շնորհիվ ԵՆԲ-ն կարող է տրամադրել մինչև 4.8 մլրդ եվրո ֆինանսավորումԵՄ երաշխիքի ներքո՝ աջակցելով ԵՄ-ն և արևելյան հարևանության տարածաշրջանում տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական, և տնտեսական ենթակառուցվածքի և կլիմայի փոփոխությանոլորտի առանձին հետաքրքրության ծրագրերի իրականացմանը: Բանկը ստեղծել հատկացրել է նաև €3 մլրդ սեփական ռիսկ Հարևանության ֆինանսական գործիք իր աջակցությունը Հարևանության երկրներին ընդլայնելու նպատակով: