Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում՝ չի բացառվում նաև ցրտահարության վտանգը, իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ՝ համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:
Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյուն, 2-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: