Kicker պարբերականը կազմել է ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակները: Դրանք բաժանվում են 3 մասի:
1-ինում, որը կոչվում է «համաշխարհային կարգ», ընգրկված է «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում ընդգրկված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, գրում է Armsport.am-ը:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը: