Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Միաժամանակ նա նկատել է, որ այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99%-ն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից:
Մուրադյանի խոսքով՝ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ:
«124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1.230 դեպքերից՝ այս պահին՝ 982-ը, երեխաների թիվը նվազել է մոտ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն», - ասել է նա:
Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասել է, թե հարցը դեռևս քննարկվում է, գրում է Tert.am-ը:
Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար
ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց