Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն 90 տարեկան է25 հունվարի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը դարձավ 90 տարեկան: Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926 թ. հունվարի 25-ին Գյումրիում: 1930-ականներին նա ընտանիքի հետ բնակության է տեղափոխվել Իրան: 16 տարեկանում Գոհարը գիտակցաբար ընտրել է Հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամ: Վարդանյանների հետախուզական գործունեության պատմության մեջ առանձնահատուկ է 1943-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին պետք էր ապահովել 3 գերտերության ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Այդ իրադարձությունները հիմք հանդիսացան հայտնի «Թեհրան-43» ֆիլմի համար: 1951-ին Վարդանյաններին ԽՍՀՄ գործուղեցին, 1956-ին Գոհար Վարդանյանն ավարտեց Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Ուսման տարիներին հաջորդեց հետախույզ Վարդանյանների ամուսնական զույգի բազմամյա աշխատանքն աշխարհի տարբեր երկրներում էքստրեմալ պայմաններում: Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը: Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |