Ամերիկյան Forbes բիզնես-ամսագիրը հրապարակել է 2016 թվականի միլիարդատերերի վարկանիշը:
Ընդհանուր առմամբ, Forbes ցանկում տեղ է գտել 1810 անուն՝ $6.48 տրիլիոն ընդհանուր կարողության գնահատականով: 2015 թվականի համեմատ, աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է $570 մլրդ-ով:
Նվազել է նաև ցանկում ընդգրկված հայազգի միլիարդատերերի կարողությունը: «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ունի $5.7 մլրդ՝ 2015 թվականի սկզբի $8.3 մլրդ դիմաց: «Տաշիր» ընկերության սեփականատեր և ղեկավար Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ՝ 2015 –ի 4 մլրդ դիմաց: «Ռոսգոսստրախ» խմբի ղեկավար Դանիլ Խաչատուրովի կարողությունը կազմել 1.42 մլրդ՝ նախորդ տարվա 1.6 մլրդ դիմաց:
Ցանկում տեղ գտած միլիարդատերերից 892-ը նախորդ տարվա համեմատ աղքատացել են, 501-ը՝ հարստացել, 221 հոգի դուրս է մնացել ցանկից, 198-ը՝ միացել: 2015 թվականի ընթացքում մահացել է 29 միլիարդատեր:
Կարդացեք նաև. 2015-ին Սամվել Կարապետյանը $610 մլն է վաստակել անշարժ գույքով