Forbes. ՌԴ հայազգի միլիարդատերները 2015-ին աղքատացել են![]() 1 մարտի 2016 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes բիզնես-ամսագիրը հրապարակել է 2016 թվականի միլիարդատերերի վարկանիշը: Ընդհանուր առմամբ, Forbes ցանկում տեղ է գտել 1810 անուն՝ $6.48 տրիլիոն ընդհանուր կարողության գնահատականով: 2015 թվականի համեմատ, աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է $570 մլրդ-ով: Նվազել է նաև ցանկում ընդգրկված հայազգի միլիարդատերերի կարողությունը: «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ունի $5.7 մլրդ՝ 2015 թվականի սկզբի $8.3 մլրդ դիմաց: «Տաշիր» ընկերության սեփականատեր և ղեկավար Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ՝ 2015 –ի 4 մլրդ դիմաց: «Ռոսգոսստրախ» խմբի ղեկավար Դանիլ Խաչատուրովի կարողությունը կազմել 1.42 մլրդ՝ նախորդ տարվա 1.6 մլրդ դիմաց: Ցանկում տեղ գտած միլիարդատերերից 892-ը նախորդ տարվա համեմատ աղքատացել են, 501-ը՝ հարստացել, 221 հոգի դուրս է մնացել ցանկից, 198-ը՝ միացել: 2015 թվականի ընթացքում մահացել է 29 միլիարդատեր: Կարդացեք նաև. 2015-ին Սամվել Կարապետյանը $610 մլն է վաստակել անշարժ գույքով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |