20 փետրվարի 2007 - 16:12 AMT
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը լավատեսությամբ է նայում հայ-թուրքական հարաբերությունների ապագային
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման առումով փոքր նշաններ կան, որոնք թույլ են տալիս ապագային նայել լավատեսությամբ: Այդ մասին Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ ներկայումս որոշ հարաբերություններ կան Թուրքիայի հետ նախարարների մակարդակով: «Սակայն պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որ հայտնել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մնում է անփոփոխ: Երկու երկրների միջեւ առկա բոլոր վիճահարույց հարցերը կարող են լուծվել միջկառավարական հանձնաժողովի միջոցով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո»,-ընդգծել է Օսկանյանը: