ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Սուրբ Աբգար հայկական եկեղեցին վանդալների թիրախ է դարձել:
Անհայտ անձինք կոտրել են եկեղեցու խաչքարը, հայտնում է 12 News պարբերականը:
Եկեղեցու ճարտարապետ Արտին Կանջյանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ:
Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով:
Չաթալյանը ստացել էր նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում: Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել