Բեռլինում Մխիթարյանի մասնակցությամբ դրամահավաքին ԼՂ սպառազինությանը €90.000 է հանգանակվել

Բեռլինում Մխիթարյանի մասնակցությամբ դրամահավաքին ԼՂ սպառազինությանը €90.000  է հանգանակվել

PanARMENIAN.Net - Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ-ից լրագրող Բելլա Լալայանը:

Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում սովորող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի և Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:

Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել նաև օտարերկրացիները, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:

Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես և Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:

Արդյունքում հավաքագրվել է 90.000 եվրո:

Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարքեր և դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:

Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները:

Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն:

Քաղաքներ և համայնքներ

1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից և համայնքներից հանգանակվել է 17.435 եվրո

2. Լոնդոն – 3.500 եվրո

3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո

4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո

5. Monitis cjsc, Երևան - 830 եվրո

Անհատներ

1. Հովհաննես և Վահե Պարազյաններ(Մոսկվա) - 40.000 եվրո

2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո

3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) - 10.000 եվրո

4. Լևոն Համբարձումյան(Բեռլին) - 300 եվրո

5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) - 300 եվրո

6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո

7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) - 200 եվրո

8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) - 150 եվրո

9. Արևիկ Ավետիսյան(Բեռլին) - 100 եվրո

10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) - 100 եվրո

11. Արմեն Արզումանյան(Բեռլին) - 100 եվրո

12. Տիգրան Մարգարյան(Կրակով) - 100 եվրո

13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո

14. Արա Սարանգուլյան(Շվերին) - 100 եվրո

15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո

16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո

17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո

18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) - 50 եվրո:

Ընդհանուր՝ 90.100 եվրո, կամ 101.000 դոլլար։

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 18-ը ժամանակահատվածում 5,990 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4.220.811.596 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 18-ին՝ 23.634.993 դրամ՝ փոխանցված 59 անձանց կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---