Ադրբեջանում ձերբակալվել է NİDA շարժման ակտիվիստ Անար Աբդուլլաևը: Նրան բերման են ենթարկել Բաքվի Նարիմանովի շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Նիջաթ Մամեդբեյլին, հայտնում է Haqqin.az-ը:
Ակտիվիստի փաստաբան Շախլա Գումբատովան ասել է լրագրողներին, որ գտնվում է այդ բաժանմունքում և դեռևս ոչինչ չի կարող ասել ակտիվիստի ձերբակալման պատճառների մասին:
NİDA ակտիվիստի հետապնդման պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Ակտիվիստների ձերբակալությունները բավականին հաճախակի են Ադրբեջանում: Մայիսի 12-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել թմրանյութերի մեծածավալ առևտրով զբաղվող անձանց ձերբակալության մասին: Այդպիսի մեղադրանք է ներկայացվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին: Ըստ NIDA երիտասարդական շարժման հայտարարության, այդ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի լույս 10-ի գիշերը նրանք գրություն են թողել Բաքվում Հեյդարի Ալիևի հուշարձանի պատվանդանին:
Ընթերցեք նաև. Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ