Թուրքական բանակի ստորաբաժանումները մոտ 700 մետր խորացել են Սիրիայի տարածքում` Հալեպ գավառի Աֆրին քաղաքի շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Մայադին» հեռուստաալիքի վրա հղումով:
Ըստ հեռուստաալիքի, թուրք զինվորականներն անցակետ են տեղադրել այդ բնակավայրի մոտ, որտեղ հիմնականում քրդեր են ապրում:
Պաշտոնական մեկնաբանություններ այդ տեղեկատվության վերաբերյալ չեն ստացվել:
Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը և քրդական աշխարհազորի դիրքերը: Քրդստանի հայրենասիրական միությունն ականատեսների վրա հղումով հայտնեց, որ թուրք զինվորակնները ներխուժել են Սիրիայի տարածք և սկսել են հենակետեր կառուցել: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղամիշլի քաղաքի շրջանում, որը համարվում է սիրիացի քրդերի «մայրաքաղաքը»:
Մարտին քրդական աշխարհազորը հայտնեց, որ թուրք զինվորականները խախտել են սահմանն ու հենակատեր են կառուցում Աֆրին և Ազազ քաղաքների մոտ: